Բեւեռային արջը վախեցրել է Լոնդոնի բնակիչներին
2,5 մետր հասակով բեւեռային արջը զբոսնել է Լոնդոնի փողոցներում եւ վախեցրել բնակիչներին:
Կենդանին հանգիստ քայլել է քաղաքում, անգամ՝ իջել մետրոյի կայարան: Շատ մարդիկ միանգամից հասկացել են, թե բանն ինչում է, եւ լուսանկարվել արջի հետ:
Սպիտակ արջն իրականում ՙխաղալիք՚ է եղել: Արջի ՙներսում՚ երկու մարդ է եղել, որոնք էլ շարժել են ՙկենդանուն՚: Ակցիան կազմակերպվել է Sky Atlantic ընկերության սերիալի անդրանիկ ցուցադրության առթիվ: Սերիաներից մեկում սպիտակ արջ է նկարահանվել: