Ռուսաստանը պատրաստ է աջակցել Վրաստանի և Աբխազիայի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Վրաստանի և Աբխազիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու գործում: Այս մասին Լավրովը հայտնել է նախօրեին Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրբկայի հետ հանդիպման ավարտին:
«Սկզբունքորեն Մոսկվան պատրաստ է ցանկացած խորհրդատվությունների՝ հաշվի առնելով, որ «Ռուսական երկաթուղիներ»-ը միջպետական պայմանավորվածությունների շրջանակում մասնակցում են երկաթուղու աբխազական հատվածի շահագործման աշխատանքներին: Այդուհանդերձ, կողմերը պետք է հիմնական որոշումը կայացնեն Աբխազիայի և Վրաստանի անմիջական ներկայացուցիչների անունից»,-ընդգծել է Լավրովը: