Օրենբուրգի շրջանի բնակիչը գողացել է 1 միլիոն ռուբլի և բարեգործություն է արել
Ռուսաստանի Օրենբուրգի շրջանի բնակիչը, 1 տարվա ընթացքում գողանալով մոտ 1 միլիոն ռուբլի, բարեգործությամբ է զբաղվել:
Ըստ լրատվամիջոցների՝ գողության համար դատապարտվածը մի քանի վայրերում գտվող գանձապահարանները գիշերային ժամերին է գողացել: Առաջինը գողացել է մի սրճարանից, մյուսները՝ դեղատնից, խանութից, վարսավիրանոցից և փոստային բաժանմունքից: Ընդհանուր հաշվով 1 տարվա ընթացքում 19 գողություն է կատարել: Գողացված գումարի մի մասը նա տվել է բարեգործական կազմակերպություններին և մանկատներին:
Այնուամենայնիվ՝ մի մասը յուրացնել է:
Չդիմանալով սեփական խղճի խայթին՝ նա կամավոր գնացել է ոստիկանություն և խոստովանել է իր մեղքը:
Նովոտրոիցկի քաղաքային դատարանը դատապարտել է նրան 3.5 տարվա ազատազրկման: Նա պատիժը կկրի գաղութում: Հաշվի առնվել այն հանգամանքը, որ նա նախկինում դատված չի եղել, զղջացել է արածի համար և գողացված գումարի մի մասը բարեգործությանն է տրամադրել: