211652_close_icon
views-count108000 դիտում article-date 11:46 11-03-2015

«Օրենքով գող» Պզոն դիմել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն՝ Հայաստան մուտքի վիզա ստանալու նպատակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ «օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզոն, Հայաստան մուտքի վիզա ստանալու նպատակով դիմել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն: Մեր տեղեկություններով՝ եթե առաջիկա օրերին նա ստանա Հայաստան մուտք գործելու թույլտվություն, ապա, ինչպես ժողովուրդն է ասում՝ «կենացները քաղցրանալու են», որովհետև ԱՄՆ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ Պզոյի՝ Հայաստան գալու պատճառը Երևանի «Նուբարաշեն» բանտի ավտոկայանատեղիում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններն են, քանի որ Լևոն Ղազարյանը, ով ավելի շատ հայտնի էր «Երրորդմասցի Լյովիկ» մականվամբ, Պզոյի հորեղբոր որդին էր: Ինչպես ավեի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/04/44978/]հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], մարտի 4-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի՝ «Սովետաշենի բանտ»-ի մոտ, անհայտ անձը կամ անձինք կրակոցներ էին արձակել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել էր, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ՝ ոստիկանապետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, տեղում էին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության խմբերը: Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել էին ավտոմատ «Կալաշնիկով»-ներ, «Մակարով» տեսակի ատրճանակներ և մեծ թվով կրակված պարկուճներ: Ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի՝ սպանվածը ու վիրավորները հանցագործ աշխարհի հայտնի հեղինակություններ էին: Օպերատիվորեն ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության և նույն վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչները, ովքեր ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեծ թվով փորձագետների հետ դեպքի վայրում զննություն էին կատարել: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորները մահացել են: Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Lexus մակնիշի 15 TA 777 համարանիշի ավտոմեքենան, որով Էրեբունի հիվանդանոց էին տեղափոխվել 2 վիրավորները: Lexus-ի վրա կային մեծ թվով կրակած հետքեր, ինչպես նաև արյուն: Պարզվել էր, որ մահացածներն էին` 43-ամյա Լևոն Ղազարյանը, ով ավելի շատ հայտնի էր որպես «Երրորդմասցի Լյովիկ», 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանը (Դերո մականունով), որոնք մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Երրորդ սպանվածը Մեսրոպ Նազարյանցն էր: Նա մահացել էր տեղում՝ հրազենային մահացու վնասվածք ստանալով գլխի շրջանում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածով: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր