Պակիստանում դպրոցի հարձակման մեջ մեղադրվող 4 անձանց կախաղան են բարձրացրել
Պակիստանում մահապատժի են ենթարկվել 4 անձինք, որոնց ռազմական դատարանը մեղավոր է ճանաչել 2014 թվականին Փեշավարի դպրոցի վրա իրականացված ահաբեկչական հարձակման մեջ, հաղորդում է Reuters-ը:
Պաշտոնական տեղեկութնյուն առայժմ չկա, սակայն իրազեկ աղբյուրները հայտնում են, որ նրանց բոլորին կախաղան են բարձրացրել: Մահապատժի ենթարկվածներից մեկը կապ է ունեցել «Թալիբան» շարժման հետ:
Հիշեցնենք, որ դպրովի վրա կատարված հարձակման հետևանքով զոհվել էր 140 մարդ, որի մեծ մասը երեխաներ էին: