Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմը Ռուսաստանին վերակցելու իր որոշումը բացատրել է նրանով, որ չի ցանկացել թերակղզին թողնել ազգայնականների ձեռքում: Այդ մասին ՌԴ նախագահը հայտնել է «Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմի համար տված հարցազրույցում:
«Փետրվարի 23-ի լույս 22-ի գիշերն էր: Մենք վերջացրինք քննարկումը առավոտյան ժամը 7-ին և երբ բաժանվում էինք, չեմ թաքցնում, ես իմ բոլոր գործըկերներին (նրանք չորսն էին) ասացի, որ Ուկրաինայում իրավիճակն այնպես է դրսևորվել, որ ստիպված ենք սկսել Ղրիմը Ռուսաստանին վերադարձենլու աշխատանքներ կատարել, քանի որ չենք կարող այդ հողը և մարդկանց ազգայնականների հույսին թողնել»,-մեջբերում է Tass գործակալությունը Պուտինի խոսքը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Պուտինը պատմել է, թե ինչու է ցանկացել վերադարձնել Ղրիմը Ռուսաստանին
2015.03.10 10:43

