Տիմոշենկոն խոստացել է վերադարձնել Ղրիմը. տեսանյութ
Վերջերս Գերմանիայում վիրահատության ենթարկված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն նիստ է անցկացրել իր համակուսակիցների հետ և ելույթ ունեցել Գերագույն Ռադայում:
Twitter-ի իր միկրոբլոգում Տիմոշենկոն գրել է, որ ինչ տեղի է ունեցել այսօր, Մայդանի վաստակն է:
«Ուկրաինան եվրոպական ընտանիք է վերադառնում: Մենք կվերադարձնենք Ղրիմը, սա կարճ ժամանակի հարց է»,-գրել է նա:
Ելույթ ունենալով «Шустер Live» հաղորդման ժամանակ՝ Տիմոշենկոն Ռադան անվանել է «օձերի բույն, որը հարկավոր է փոխարինել նորով»: