211652_close_icon
views-count1795 դիտում article-date 19:56 09-03-2015

Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի կրթական փորձով

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի Հանրապետության կրոնի հարցերով պետական գործակալության պատվիրակությանը: Վրաստանի ներկայացուցիչները հետաքրքվել են Հայաստանի հանրակրթական դպրոցներում "Հայ եկեղեցու պատմություն" առարկայի դասավանդման, պետական ծրագրի ներդրման և չափորոշիչների մշակման հայկական փորձով: Նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, ներկայացնելով ՀՀ պետական կրթական ծրագրում "Հայ եկեղեցու պատմություն" առարկայի ներդրման գործընթացը ՝ շեշտել է, որ առարկայի դասավանդումը ոչ թե կրոնի քարոզչություն է, այլ եկեղեցու՝ իբրև հայկական մշակույթի և հայ ժողովրդի պատմության անբաժանելի բաղադրիչի ուսուցում : Հանդիպման ընթացքում քննարկվել են առարկայի դասավանդման մեթդական խնդիրների մշակմանն առնչվող մի շարք մասնագիտական հարցեր:

Նմանատիպ նյութեր