211652_close_icon
views-count2864 դիտում article-date 13:33 09-03-2015

Բորիս Նեմցովի սպանության կասկածյալներից մեկը Գրոզնիում իրեն պայթեցրել է

Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության կասկածյալներից մեկը Գրոզնիում իրեն պայթեցրել է այն պահին, երբ ոստիկանները փորձել են ձերբակալել նրան: Интерфакс-ի տվյալներով, երբ ոստիկանները շրջափակել են կասկածյալին, նա մի նռնակ նետել է իրավապահների ուղղությամբ, իսկ 2-րդը` պայթեցրել է ձեռքում: Կասկածյալը տեղում մահացել է: Մարտի 7-ին Նեմցովի սպանության կասկածանքով ձերբակալվել են Անզոր Գուբաշևն ու Զաուր Դադաևը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Նեմցովի գործով ձերբակալվել է ևս 2 հոգի`Գուբաշևի կրտսեր եղբայրն ու անհայտ մի տղամարդ, որը սպանության պահին եղել է Դադաևի մեքենայի մեջ:

Նմանատիպ նյութեր