211652_close_icon
views-count12458 դիտում article-date 22:56 19-07-2017

Շիրակի մարզպետն այցելեց սահմանային ուղեկալ՝ Անիի ավերակները դիտելու

Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր այցելեց սահմանային ուղեկալ՝ պատմական Անի մայրաքաղաքի ավերակները դիտելու: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Այնուհետև մարզային իշխանության ներկայացուցիչները այցեցին Երերույքի տաճար, որը դեռ 1995 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկ: Լրագրողների հետ զրույցում Արթուր Խաչատրյանը նշեց, որ նշված վայրեր այցելության գլխավոր նպատակը տարածքները զբոսաշրջիկների համար առավել հետաքրքիր դարձնելն է. «Ցավով պետք է նշեմ, որ Հայաստանի զբոսաշրջային քարտեզում Շիրակի տեսարժան վայրերը մեծ ընդգրկվածություն չունեն, այս առումով մենք անելիքներ ունենք, քանի որ թե պատմական Անիի ավերակները, թե հատկապես Երերույքի հիասքանչ տաճարը մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել ու նպաստել տուրիզմի զարգացմանը»:

Նմանատիպ նյութեր