Լիբիայի իշխանությունները պահանջում են հանել զենքի մատակարարման արգելքը
Լիբիայի միջազգայնորեն ընդունված կառավարությունը խնդրում է ՄԱԿ-ին հանել սպառազինության մատակարարման արգելքը, որպեսզի երկրի զորքերը կարողանան հսկողության տակ վերցնել Տրիպոլին:
ՄԱԿ-ում Լիբիայի ներկայացուցիչ Իբրահիմ Դաբաշին նշել է, որ կառավարությունը պատրաստ է ընդունել միջազգային դիտորդական առաքելությունը՝ վերահսկելու, որպեսզի սպառազինությունն «ուրիշի ձեռքը չանցնի»:
Վերջին օրերի ընթացքում Լիբիան պատվիրել է կործանիչներ, տանկեր և այլ տեսակի զենք:
Նշենք, որ 2011թ-ից ի վեր, երբ տապալվեց Մուամար Քադաֆիի ռեժիմը, երկրում լարված իրավիճակ է հաստատվել. տարբեր խմբավորումներ պայքարում են միմյանց դեմ՝ փորձելով իրենց ձեռքը վերցնել նավթագոյացման վայրերը, որոնցից երկուսի վերահսկողությունն արդեն իսլամիստները իրենց ձեռքն են վերցրել: