1491 դիտում
16:02 22-11-2014
Ղազախստանը հանել է ռուսական օղու և գարեջրի ներմուծման արգելքը
Ռուս-ղազախական երկկողմ բանակցությունների արդյունքում Ռուսաստանը հասել է նրան, որ Ղազախստանի իշխանությունները չեղյալ են հայտարարել նոյեմբերի 18-ին սահմանված ռուսական գարեջրի և օղու ներմուծման էմբարգոն:
Роспотребнадзор-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ երկկողմ խորհրդակցությունները թույլ տվեցին վերլուծել իրավիճակը, իսկ արդյունքում կշարունակվի նշված արտադրանքի իրացումը Ղազախստանի տարածքում:
Արգելվել էր «Талка», «Империя», «Дикий гусь», «Зеленая марка», «Ржаная», «Русский гарант качества», «Рублевка», «Посольская» օղիների, Miller Genuine Draft, Hoegaarden White, Grolsch Premium Lager, Brahma, Pilsner Urguell, «Жигули» барное, бархатное, «Жигулевское» оригинальное, «Бад», Lowenbrau Original գարեջրի ներմուծումը:
Նմանատիպ նյութեր
15914 դիտում
09:53 06-07-2019
Մեքենաների ներմուծման վերաբերյալ ՀՀ-ի արտոնության երկարաձգմանը դեմ են ՌԴ-ն և Ղազախստանը․ «Ժամանակ»
1235 դիտում
18:42 04-11-2015
Վերացվել է ԱՄՆ երեք նահանգներից թռչնամսի ներմուծման արգելքը
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում