4877 դիտում
18:16 04-03-2015
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մրցակիցները հրաժարվեցին պայքարից
Մարտի 15-ին արմավիրցիների քաղաքապետի ընտրություններում Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը այլեւս մրցակիցներ չունի:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը , ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանի` Նովոյի որդին՝ Արտակ Գեւորգյանը, անկուսակցական Էդվարդ Վարդումյանը եւ «Պարիտետ Ինվետս» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀԿ անդամ Մանուկ Սիմոնյանը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ մարտի 15-ին արմավիրցիները կընտրեն նոր քաղաքապետին: Իսկ քաղաքապետի պաշտոնի համար բացի գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանից առաջադրվել է եւս 4 թեկնածու:
Արմավիրցիները մեզ հետ զրույցում ասել էին, որ չեն հավատում, որ այս թեկնածուները իրար հետ մրցակցելու են: Եվ համոզված էին, որ մինչեւ ընտրությունները կլքեն ընտրապայքարը: Նշել էինք նաեւ, որ Ռուբեն Խլղաթյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից է, սակայն նրան ոչ թե կուսակցությունն է առաջադրել, այլ ինքնաառաջադրվել է:
Հիշեցնենք, որ Ռուբեն Խլղաթյանը 2004թ-ից զբաղեցնում է Արմավիրի քաղաքապետի պաշտոնը:
Նմանատիպ նյութեր
11974 դիտում
11:31 14-02-2015
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հետ մրցակցության է դուրս եկել ԱԺ պատգամավոր Նովոյի որդին
5958 դիտում
12:50 18-06-2014
Ոչ միայն ասացին, այլև արեցին` հրաժարվեցին հետները սեղան նստել ու հանգիստ զբոսնեցին Բաքվի փողոցներով. ֆոտո
8199 դիտում
21:15 22-06-2015
Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել 5 ցուցարարի. երթի մասնակիցները հրաժարվեցին առաջարկից. Ուղիղ միացում
Այս բաժնից
634 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
925 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
670 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով