Եվրամիությունը կոչ է արել Թեհրանին երաշխավորել իրանցիների խոսքի ազատության իրավունքը
Եվրոպական միությունը աջակցում է Իրանի իշխանությունների հետ շփումները և ակնկալում, որ հանրապետության քաղաքացիներին կերաշխավորվի խաղաղ ակցիաներ անցկացնելու և կարծիք հայտնելու իրավունքը։
Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավարության ներկայացուցիչ Քեթրին Ռեյը։
Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին, բնակչության քանակով երկրորդ խոշոր քաղաքում՝ Մեշադում։ Ցուցարարները բողոքել են գնաճի դեմ։ Այնուհետև ցույցերը մերթընդմերթ վերածվել են անկարգությունների և ընդլայնվել այլ քաղաքներ։ Զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան։
Asharq Al-Awsat թերթի տվյալներով՝ ձերբակալվել է շուրջ 400 մարդ։