211652_close_icon
views-count1943 դիտում article-date 08:39 03-03-2015

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Հայաստան չի այցելի. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը Հայաստան չի ժամանի: Այս մասին թերթի հետ զրույցում ասել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան նորին գերազանցություն տիկին Քեթրին Լիչը: Լիչն ասել է, որ վարչապետ Քեմերոնն արդեն պատասխանել է նրա (Սերժ Սարգսյանի, խմբ.) հրավերքին՝ ընդունելով այս հարյուրամյա տարելիցի կարևորությունը հայ ժողովրդի համար և ներողություն խնդրելով, որ անձամբ չի կարող ներկա գտնվել ու մասնակցել հիշատակման միջոցառումներին: Ք. Լինչը նաև հավելել է, որ դեռևս որոշված չէ, թե ինչ մակարդակով Մեծ Բրիտանիան ներկայացված կլինի Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որը նշվելու է այս տարվա ապրիլի 24-ին: Դեսպանի պատասխանները թույլ են տալիս ենթադրելու, որ Մեծ Բրիտանիան Հայաստանում և Թուրքիայում ներկայացված կլինի հավասարազոր մակարդակներով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր