Դեվիդ Քեմերոնը 32 հազար դոլարով այգեգործական տնակ է գնել, որտեղ մտադիր է մեկուսանալ և մեմուարներ գրել
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դեվիդ Քեմերոնը գնել է այգեգործական շարժական տնակ, որտեղ, իր խոսքով՝ պատրաստվում է հուշագրություններ գրել:
Այգեգործական տնակը, որի համար Քեմերոնը վճարել է 25 հազար ֆունտ (մոտ 32 հազար դոլար), արդեն տեղադրվել է նրա տան հարակից այգում:
Տնակը, որտեղ կա փայտի վառարան և բազմոց, կահավորել է կինը՝ Սամանտան: Այգեգործական տնակը ջերմամեկուսացված է ոչխարի բրդից պատրաստված մեկուսիչ շինանյութով:
Սպասվում է, որ Քեմերոնի հուշագրությունը լույս կտեսնի հաջորդ տարի: