Իրանը նոր մարտական ռոբոտ-հետախույզ է ներկայացրել
Իրանը հանրությանն է ներկայացրել սեփական արտադրության ռոբոտ-հետախույզ: Այն հագեցած է տեսախցիկներով, որոնք կարող են տեսանկարահանել մինչև 50 կմ հեռավորության վրա:
Նոր ռոբոտ-հետախույզը փորձարկվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորային կորպուսի՝ «Մուհամեդ մարգարե-9» զորավարժությունների ընթացքում: Բացի այդ, մարտական ռոբոտին է ամրակցված 7,62 մմ տրամաչափի հրաձիգ՝ ունակ մինչև 5 կմ հեռավորության վրա ոչնչացնելու թիրախը:
Իրանցի ուժայինները փորձարկել են նաև նոր անօդաչուներ, 14 կմ հեռահարությամբ «Ջամարաթ» հրթիռը, «Ռամաիթ», «Սայադ» ճանապարհային ականները, «Ասաֆ» հրացանը, «Սիյավաշ» դիպուկահար հրացանը: