211652_close_icon

Ռուսաստանում ծովակատուներին ձկնորսների տեղ են դրել

views-count1774 դիտում article-date 17:43 26-02-2015
Ռուսաստանի կազմի մեջ մտնող Ուսսուրիսկի նեղուցում՝ սառցաշերտի վրա «հանգստացող» ծովակատուներին ձկնորսների տեղ են դրել եւ փրկարարական ուղղաթիռ ուղարկել: Ուղղաթիռից կատարված դիտարկման արդյունքում, ահազանգով նշված կոորդինատների ուղղությամբ հայտնաբերվել են միայն սառույցի վրա գտնվող ծովակատուները, որոնց, ամենայն հավանականությամբ, ձկնորսների տեղ են դրել: Հիշեցնենք, որ ավելի վաղ ափամերձ շրջանից մեծ սառցաշերտ էր պոկվել, որի վրա ձկնորսներ են եղել: Հավանաբար, ահազանգողները կարծել են, թե հենց նրանց են տեսել:

Նմանատիպ նյութեր