Ներկայացվել է 20 եվրո արժողությամբ նոր թղթադրամը
Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին հանրությանը ներկայացրել է 20 եվրո արժողությամբ նոր թղթադրամը:
Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն հին դրամական միավորները նոր թղթադրամներով փոխարինելու ծրագրի շրջանակներում:
Հին թղթադրամները շրջանառությունից կհանվեն աստիճանաբար: