1634 դիտում
13:48 22-08-2015
Բարեկամական խմբի ղեկավարի նշանակումը բացառապես ԱԺ նախագահի լիազորությունն է. Հերմինե Նաղդալյան
[b]-Տիկին Նաղդալյան, օրերս մամուլում չճշտված տեղեկատվություն հրապարակվեց, իբրև Դուք հրաժարվել եք Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավարումից` ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հորդորով, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների ու հանրային քննարկումների առիթ դարձավ: Իրականությանը համապատասխանու՞մ են արդյոք նման շշուկները:[/b]
-Առհասարակ, ճիշտ կլիներ , որ մեր հանրային քննարկումները և լրատվական դաշտը զերծ մնային չճշտված տեղեկատվությունների, հորինված վարկածների հրապարակումից, առավել ևս, երբ դրանք վերաբերում են միջպետական հարաբերություններին, կամ երկրի համար կարևոր այլ հարցերի: Ինչ վերաբերում է կոնկրետ այս հրապարակմանը, ապա ասեմ, որ այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
Հայ-ամերիկյան բարեկամական խմբի ղեկավարի փոփոխության համար միակ պատճառ է հանդիսացել իմ բազմազբաղությունը, քանի որ հանդիսանում եմ ՝ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ , Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան, Հայաստան –Իապանիա բարեկամական խմբերի ղեկավար, ունեմ բավական մեծ ծանրաբեռնվածություն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում և այլ խորհրդարանական և կուսակցական պարտականություններ: 2014 թվականի ամռանից ղեկավարում եմ նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը և այդ իմաստով , իսկապես, աշխատում եմ մեծ ծանրաբեռնվածությամբ:
Այդ համատեքստում` իմ գործրնկեր Սամվել Նիկոյանի հետ իմ աշխատասենյակում, մի քննարկման ժամանակ, իր կողմից եղավ առաջարկ` աշխատելու որպես Հայ-ամերիկյան խմբի ղեկավար, որը ինձ համար շատ ընդունելի էր: Մենք միասին այդ թեման քննարկեցինք ԱԺ նախագահի հետ և ստացանք նրա համաձայնությունը: Դրա արդյունքում ԱԺ նախագահի կողմից կայացվեց համապատասխան որոշում և ս.թ. ապրիլի 17 –ին ստորագրվեց բարեկամական խմբի ղեկավարի փոփոխության մասին կարգադրությունը , որը հանդիսանում է բացառապես ՀՀ ԱԺ նախագահի լիազորությունը: Մնացած բոլոր դատողությունները՝ թե’ ԱՄՆ դեսպանի միջամտության մասին /որը այդ օրերին նոր-նոր էր սկսում իր պաշտոնավարումը Հայաստանում / , թե’ ,,գրիբոյեդով,, ակումբի մասին, /որին ես չեմ անդամակցում / և թե մնացած թեմաներով` բացարձակ անհիմն են և անտեղի: Բարեկամական խմբի ղեկավար եղած ժամանակ ունեցել եմ հրաշալի աշխատանքային և բարեկամական հարաբերություններ թե ԱՄՆ դեսպանի և թե դեսպանության աշխատակազմի հետ:
Հայաստանը ինքնիշխան պետություն է, իր խնդիրները լուծում է իր պետական շահերին համապատասխան ,վարել և վարում է պետականամետ և հավասարակշռված քաղաքականություն միջազգային ասպարեզում, և դա նկատվում ու գնահատվում է ինչպես գործընկեր-պետությունների , այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից:
Նմանատիպ նյութեր
5033 դիտում
20:08 03-07-2014
«ԵԽԽՎ հերթական նստաշրջանի աշխատանքը եղել է ծանրաբեռնված և լարված». Հերմինե Նաղդալյան
1120 դիտում
18:00 25-10-2014
Հայաստանը նույնպես պետք է կարողանա մրցունակ դառնալ տարածաշրջանային զբոսաշրջության մեջ. Հերմինե Նաղդալյան
Այս բաժնից
838 դիտում
11:15 11-01-2025
1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը հանձնվել է դատարան
709 դիտում
10:42 11-01-2025
Աբովյանի և Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
808 դիտում
10:15 11-01-2025
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում է փրայմերիզը