962 դիտում
12:33 22-10-2014
ԵԱՀԿ դիտորդները հերքում են Դոնբասում կասսետային մարտագլխիկներով ռումբերի կիրառման մասին լուրերը
Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային հանձնաժողովի խոսնակ Միխայիլ Բոցյուրկիվը հերքել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության տարածած տեղեկությունն այն մասին, թե ուկրաինացի զինվորականները կասսետային մարտագլխիկներով ռումբեր են կիրառել: Այս մասին հաղորդում է գերմանական Deutche Well պարբերականը:
«Մենք Արևելյան Ուկրաինայում շուրջ 90 դիտորդ ունենք: Եթե նման դեպք նկատած լինեինք, ապա մենք կարձանագրեինք, սակայն այսօրվա դրությամբ նման դեպք չի արձանագրվել: Կրակոցների կամ այլ ռազմական զենքի մասին բոլոր արձանագրված դեպքերը ներկայացվում են մեր ամենօրյա զեկույցներում»,-ասել է Բոցյուրկիվը:
HRW-ը օրեր առաջ տեղեկություն էր հրապարակել, որում պնդում էր , որ ԿԽՄԿ աշխատակից Լորան Դյու Պակսիերը սպանվել է ուկրաինացի զինվորականների կողմից նետված կասսետային մարտագլխիկներով ռումբի պայթյունից: ԿԽՄԿ-ն այդ հայտարարաությանը չէր արձագանքել:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1117 դիտում
23:26 09-01-2025
ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն անհամատեղելի են. Օվերչուկը՝ հայաստանյան օրինագծի մասին
1003 դիտում
21:57 09-01-2025
Էլ Սալվադորում երկրաշարժ է տեղի ունեցել
952 դիտում
21:09 09-01-2025
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի պատրաստվում մեծացնել ռազմական ներկայությունը Գրենլանդիայում