ԱՀԿ-ն սկսել է օգտագործված ներարկիչների դեմ պայքարը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սկսել է օգտագործված ներակիչների դեմ պայքարը: Հայտնի է, որ դրանք դառնում են հեպատիտով և ՄԻԱՎ-ով վարակման պատճառ:
Ըստ ԱՀԿ-ի՝ կեղտոտ ներարկիչների օգտագործման հետևանքով ամեն տարի գրանցվում է հեպատիտով և ՄԻԱՎ-ով վարակման միլիոնավոր դեպքեր:
Ըստ կազմակերպության տվյալների, Կամբոջայի գյուղերից մեկում 270 մարդ է վարակվել ՄԻԱՎ-ով: Պատճառը եղել է այն, որ բժիշկները ներկարկումներ են արել արդեն օգտագործված ներարկիչներով:
ԱՀԿ-ն կոչ է արել ողջ աշխարհի բժիշկներին օգտվել միայն միանգամյա օգտագործման ներարկիչներ: