Մարտի 29-ին Հայաստանի ազգային հավաքականը Էլբասան քաղաքում 2015թ.-ի առաջին հանդիպումը կանցկացնի Ալբանիայի հավաքականի դեմ:
Հանդիպումը շատ սկզբունքային ու կարևոր է Եվրոպայի առաջնության ուղեգրի համար պայքարում: ՖԱՖ-ը, ունենալով արտագնա խաղերի մեկնելու հսկայական փորձ, Visa Concord Travel-ի աջակցությամբ կազմակերպում է ավտոբուսային ուղևորություն դեպի Ալբանիա՝ կարևոր այս խաղում մեր թիմին աջակցելու համար:
Ուղևորության ընթացքում կլինի 2-օրյա հանգիստ Հունաստանում, իսկ ուղևորությունը կնթանա հետևյալ երկրներով՝ Վրաստան-Թուրքիա-Հունաստան-Ալբանիա: Ճանապարհի ռեկորդային երկար լինելու պատճառով այս անգամ որոշվել է մրցավայր մեկնել միայն արական սեռի ներկայացուցիչներով:
Փաթեթի արժեքը` 270 եվրո: Փաթեթը ներառում է`
- ավտոբուսի տոմս
- Թուրքիայի վիզա
- շենգեն վիզա /Հունաստան/
- ապահովագրություն
- հյուրանոց` 2 գիշեր Սալոնիկիում Rotonda Hotel 3*, նախաճաշ;
- հոսթել` 2 գիշեր Tirana Destil Hostel, նախաճաշ
- Ճանապարհի սնունդ
Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք շտապել: Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 010 562324, 099 227788