211652_close_icon
views-count3014 դիտում article-date 16:34 24-07-2014

Ուղևորություն ՖԱՖ-ի հետ Կոպենհագեն` Դանիա – Հայաստան հանդիպմանը

Սեպտեմբերի 7-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում Դանիա-Հայաստան խաղով կմեկնարկի ԵՎՐՈ-2016-ի ընտրական փուլը: Խմբից դուրս գալ հավակնող թիմերի շարքերը համալրելու համար շատ կարևոր է հաջող մեկնարկը մրցաշրջանում: Այս կապակցությամբ FAF-ը «Լեհական ավիաուղիների», Visa Concord -ի հետ կազմակերպում է բացառիկ 6 օրյա ուղևորություն աշխարհի վերջին տարիների ամենաերջանիկ երկիրը ճանաչված Դանիա: Խաղին մասնակցել ցանկացող երկրպագուները կարող են միանալ մեզ: Մրցաշրջանի անդրանիկ խաղում պետք է անմնացորդ սատարենք հավաքականին: Խաղը տեղի կունենա մեզ համար լավ հուշեր արթնացնող «Պարկեն» մարզադաշտում: Ուղևորության փաթեթը ներառում է 6 օր, 5 գիշեր: Արժեքը մեկ անձի համար 695 եվրո է, որի մեջ ընդգրկված չէ շենգեն վիզան (վիզան` լրացուցիչ 35 եվրո): Մեկնումը` 2 խմբով 1. մեկնումը` 03.09, վերադարձը Երևան` 08.09 2. մեկնումը` 04.06, վերադարձը Երևան` 09.06 Փաթեթը ներառում է` -ինքնաթիռի տոմս -ապահովագրություն -հյուրանոց` 5 գիշեր Կոպենհագենում, Cabinn City 2* հյուրանոց: Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք շտապել: Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 010 562324, 096 096045, 099 227788 հեռախոսահամարներով:

Նմանատիպ նյութեր