Քիմ Քարդաշյանն ավտովթարի է ենթարկվել
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր երեխայի եւ քույրերի հետ ավտովթարի է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել Մոնտանա տանող ավտոճանապարհին տեղացած առատ ձյան պատճառով:
Մեքենան վարել է Քիմի քույրերից մեկը: Հանդիպակաց գոտով ընթացող բեռնատարից ձյուն է թափվել նրա մեքենայի դիմապակուն, ինչի հետեւանքով Քլոե Քարդաշյանը կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ հայտնվել ճամփեզրին: Բարեբախտաբար, տուժածներ չկան: