Սիրիա մեկնած աշակերտուհիներին խնդրում են տուն վերադառնալ
Բրիտանական երեք ընտանիքներ, որոնց աղջիկները մեկնել էին Սիրիա՝ իսլամիստների շարքերում կռվելու նպատակով, իրենց երեխաներին խնդրում են տուն վերադառնալ:
Աշակերտուհիներին վերջին անգամ տեսել են երեքշաբթի՝ Լոնդոնում: Նրանք նստել են Թուրքիա թռչող ինքնաթիռը:
Աղջիկներից մեկի ծնողները նշել են, որ չնայած նրա որոշմանը՝ Սիրիայում շատ վտանգավոր է: Ընտանիքներից մյուսի անդամներն էլ դատապարտել են աշակերտուհու որոշումը: