3173 դիտում
09:31 09-04-2019
Ինչո՞ւ են Սիրիա մեկնած հումանիտար առաքելության անդամներն ընտանիքներից գումար խնդրում. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. Սիրիա ուղարկված հայկական զորախմբի հետ, պարզվում է, ամեն ինչ չէ, որ կարգին է։ Նրանք իրենց առաքելությունն անում են հավուր պատշաճի, իսկ պետությունը, պարզվում է՝ ոչ։
Ինչպես վերջերս մամուլը գրեց, քնում են նկուղում, ոչ լավ պայմաններում։ Դա հասկանալի է. այնպիսի վայրերում են, որոնք կարող են ենթարկվել ռմբակոծության ու հարձակումների։
Բայց հասկանալի չէ, թե ինչո՞ւ են զորախմբի ծախսերը հոգում նրանց ընտանիքների անդամները։ Մեզ հասած խիստ հավաստի տեղեկություններով, հումանիտար խմբի ներկայացուցիչներն անհրաժեշտ ծախսերի համար գումար են խնդրել հարազատներից։
Բանն այն է, որ աշխատավարձը նրանք պետք է ստանան ծառայությունն ավարտելուց հետո, իսկ մինչ այդ, բնականաբար, գումար է անհրաժեշտ լինում։ Զորախմբի ներկայացուցիչները, ստիպված, ընտանիքի անդամներից են խնդրում ուղարկել։
Մեկնաբանություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել ՀՀ Պաշտպանության նախարարության հետ, սակայն մեզ ուղղորդեցին դիմել «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի համակարգման տակ գործող այս ՊՈԱԿ-ից տեղեկացրեցին, որ Սիրիա ուղարկված զինծառայողների նկատմամբ պետությունն իր պարտավորությունների մասով թերացում չունի:
«Կեցության պայմանների մասով ասենք, որ վայրը, որտեղ տղաները գտնվում են ներկայում, համարվում է իրենց մշտական կեցության վայրը այնքան ժամանակ, քանի դեռ իրենք Սիրիայում ծառայության մեջ են: Իսկ շենքը, որ բնակվում են, ամբողջությամբ նորոգված շենք է, կենցաղային բոլոր նորմալ պայմաններն ապահոված է նրանց համար, անհրաժեշտ պարագաների խնդիրը լուծված է, կարիք բացարձակապես չունեն, մերոնք ունեն նաև իրենց խոհարարը, և այդ մասով ընտանիքի անդամները մտահոգվելու առիթ չպիտի ունենան»,- նկուղներում քնելու պայմանների մասին հակառակ նկարագրումներով մեկնաբանում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:
Իսկ ինչ վերաբերում է ընտանիքի անդամներից գումարներ խնդրելուն, ՊՈԱԿ-ից պատասխանեցին՝
«Գումարը տղաներին ամեն ամսվա համար նախատեսում է ՊՈԱԿ-ը, և դրանք պարբերաբար փոխանցվում են նրանց հաշվեհամարներին: Սիրիայում բանկոմատներից օգտվելու խնդիր կա ու, բնականաբար, հաշվի է առնվել այս հանգամանքը հայկական խումբն ուղարկելուց առաջ: Դեռ փետրվարին նրանց նախնական գումարներ են բաժանվել, որպեսզի առաջիկա ամիսների համար կացության և այլ ծախսերի խնդիրներ հնարավորինս չծագեն:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2652 դիտում
11:57 22-02-2015
Սիրիա մեկնած աշակերտուհիներին խնդրում են տուն վերադառնալ
3547 դիտում
15:50 13-11-2018
Սիրիա մեկնող ՀՀ ԶՈՒ հումանիտար առաքելության խումբը չի շեղվի իր առջև դրված խնդրից
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»