Ռուսաստանը նավթի գնի անկումից տարեկան 180 մլրդ դոլար կկորցնի
ՌԴ Ֆինանսների նախարարության վարչության ղեկավար Մաքսիմ Օրեշկինը գնահատական է տվել նավթի համաշխարհային գնանկման հետևանքներին:
Ըստ նրա՝ Ռուսաստանը կարող է տարեկան 1 բարել նավթի դիմաց մինչև 50 դոլարի նվազման դեպքում տարեկան 180 միլիարդ դոլար կորցնել: Միայն հարկերից ՌԴ-ն կունենա տարեկան 2,1 տրիլիոն ռուբլու կորուստ, ինչը կազմում է սպասվող եկամուտների 14 տոկոսը: