2014 թվականին Ռուսաստանը կկորցնի 100 միլիարդ դոլար
2014 թվականին Ռուսաստանը կկորցնի 100 մլրդ ԱՄն դոլար, գրում է Цензор.нет-ը:
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Վոդևըի խոսքով՝ դեռևս պահպանվում է 2014 թ-ին 100 մլրդ ԱՄն դոլարի արտահոսքի կանխատեսումը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՌԴ-ից կապիտալի արտահոսքը կազմել է մոտ 85 մլրդ ԱՄՆ դոլար:
Իսակ Ռուսաստանի մակրոէկոնոմիկայի կանխատեսման վարչության տնօրեն Օլեգ Զասովը նշում է, որ այս տարվա 4-րդ եռամսյակում կապիտալի արտահոսքը 20 մլրդ դոլարով պակաս կլինի: