ԱՄՆ-ի արևելքում անոմալ սառնամանիքներ են
                        ԱՄՆ-ի արելյան նահանգներում անոմալ ցուրտ եղանակ է հաստատվել: Մերձատլանտյան նահանգներում օդի ջերմաստիճանը նվազել է 10-20 աստիճանով, ինչը փետրվար ամսվա համար նորմայից ցածր է: 
Չիկագոյում փակվել են դպրոցներ, երկրի հյուսիս-արևելքում խափանվել է գնացքների երթևեկությունը: Որոշ նահանգներում էլ օդի ջերմաստիճանի նվազման բացասական ռեկորդ ներ են գրանցվել: 
Ըստ ամերիկացի օդերևութաբանների կանխատեսումների, մոտակա ժամանակներում սառնամանիքներն ավելի կսաստկանան՝ Կանադայի կողմից եկող ցուրտ ճակատի պատճառով: 
Բացարձակ ցածր ջերմաստիճան է նաև Կանադայի Օնտարիո և Մանիտոբա շրջաններում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

