211652_close_icon
views-count6583 դիտում article-date 22:47 18-02-2015

Կայացել է Արթուր Աբրահամի և Փոլ Սմիթի եզրափակիչ մամլո ասուլիսը. ֆոտոշարք, տեսանյութ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պատրաստ է փետրվարի 21-ին Բեռլինի «O2 World» մարզադահլիճում կայանալիք Փոլ Սմիթի դեմ ռեւանշ-մենամարտին: Այսօր` փետրվարի 18-ին, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, տեղի է ունեցել եզրափակիչ մամլո ասուլիս` Արթուր Աբրահամի, Փոլ Սմիթի, նրանց մենեջերների եւ մարզիչների մասնակցությամբ: «Քաջ գիտեմ, թե ինչ է հարկավոր անել: Շաբաթ երեկոյան կանեմ իմ գործը: Ձեռքս վեր կբարձրացնեն և հաղթական դափնին կզարդարի ինձ: Հիանալի մարզավիճակում եմ, պետք է ցույց տամ իմ իրական ներուժը»,- ասել է Արթուր Աբրահամը: Փոլ Սմիթը եւս խոսել է իր հաղթելու ցանկության մասին` շեշտելով, որ ուժեղ է և պատրաստված: Ասուլիսի ընթացքում Արթուր Աբրահամն իր եւ մարզչի` ՈՒլլի Վեգների պատկերով արձանիկներ է նվիրել մրցակցին: Հիշեցնեմ, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ հաղթել է Սմիթին: Աբրահամ-Սմիթ մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1 հեռուստաալիքի, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, Երեւանի ժամանակով սկիզբը ժամը 1.30 - 1.50-ի հատվածում (փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը): Լուսանկարները` Սեբաստիան Հեգերի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր