Օգնության են հասել փրկարարները. քաղաքացին բարձրացել է եկեղեցու տանիք
Փետրվարի 18-ին, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (16 տարեկան տղա) բարձրացել է Արմավիրի մարզի Արշալույս գյուղի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տանիք և չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Ա.Լ.-ին (ծնվ. 1998 թ.) իջեցրել են տանիքից: