211652_close_icon
views-count156234 դիտում article-date 19:02 07-06-2018

Շիրակի մարզում գործող «Կարկաչան» հյուրանոցային համալիրի աշխատակիցը կասկածվում է հյուրանոցի առանձնասենյակներում աղջիկներին մարմնավաճառության դրդելու մեջ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Մուշի, Ախուրյանի և Կումայրիի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները 6-րդ գլխավոր վարչության ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են հրավիրել Շիրակի մարզի բնակիչներ՝ 38-ամյա Անահիտ Վ.-ին, 47-ամյա Հռիփսիմե Ղ.-ին, 43-ամյա Մարիամ Մ.-ին, 31-ամյա Նունե Մ.-ին և 30-ամյա Վարդուհի Ա.-ին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ Գյումրի քաղաքի բնակչուհի՝ 53-ամյա Նարինե Ս.-ն Գյումրիում գործող հյուրանոցային համալիրներից մեկում նշված անձանց տրամադրել է առանձնասենյակներ և հանդես է եկել որպես միջնորդ, որպեսզի այդ կանայք հյուրանցում հաճախորդների հետ զբաղվեն մարմնավաճառությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության Ախուրյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյոթեր են նախապատաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Նարինե Ս.-ն աշխատում է «Կարկաչան» հյուրանոցային համալիրում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր