Քրիստինեն Արտուշին մեղադրել է իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեջ, բայց քննությունը այլ բան է պարզել
Քրիստինե Գրիգորի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում Արտուշ Մխիթարյանին մեղադրելով ծանր հանցագործություն կատարելու մեջ, ներկայացրել է գրավոր հաղորդում՝ վերջինիս կողմից իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ:
Սակայն նրա դեմ է քրեական գործ հարուցվել սուտ մատնության հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: