Լոռու մարզում Քրիստինեն մտերիմ ընկերոջը մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ, բայց այլ բան է պարզվել
31-ամյա Քրիստինե Ամիրխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ոստիկանության Լոռու մարզային վարչության Տարոնի բաժնում նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ հանցագործության մասին գրավոր հաղորդում է ներկայացրել, որ իբր իր մտերիմ Արթուր Հակոբյանը բռնաբարել է իրեն՝ վերջինիս մեղադրելով ծանր հանցագործության մեջ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: