Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-թուրքական արձանագրությունների հետկանչմանը
Թուրքիան ճիշտ քայլ չի որակում Հայաստանի խորհրդարանից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը: Այս մասին հատուկ հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը:
Վերջինս նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրություններից հատկապես երկուսը կարևորագույն նշանակություն ունեին տարածաշրջանային տեսանկյունից Կովկասում խաղաղության և կայունության ապահովման համար և հավելել, թե Երևանը այդ հարցում ցույց տվեց իր ոչ անկեղծ և անկայուն դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 16-ին արձանագրությունները հետ կանչելու նամակով դիմել էր խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանին: