211652_close_icon
views-count1760 դիտում article-date 13:02 19-04-2014

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ քաղաքական հայտարարություններ կլինեն. Արման Սաղաթելյան. Armenpress.am

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը պատասխանել է հայ-թուրքական արձանագրությունների ապագայի վերաբերյալ «[url=http://armenpress.am/arm/news/758791/hay-turqakan-ardzanagrutyunneri-veraberyal-qaxaqakan.html]Armenpress[/url]»-ի հարցին: Ստորև ներկայացնում ենք հարցն ու պատասխանն ամբողջությամբ. -Պարո՛ն Սաղաթելյան, երեկ Նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ ցույց տալով, որ նախկին հնչած բոլոր թերահավատություններն անհիմն էին, բայց չխոսեց այդ արձանագրությունների ապագայի մասին: Հարցը հետևյալն է. ի՞նչ է սպասվում հայ-թուրքական արձանագրություններին: - Գիտե՞ք, մի քանի օրից՝ ապրիլի 24-ից, մենք մտնում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի միջոցառումների տարի. կլինեն հիշատակության, խնկարկումի, ցեղասպանությունների դեմ բարձրաձայնման, այդ չարիքի դեմ աշխարհի մարդկանց միավորելու բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ ողջ աշխարհով մեկ, բայց մինույն ժամանակ կլինեն նաև քաղաքական հայտարարություններ, որոնք համահունչ կլինեն տարվա խորհրդին:

Նմանատիպ նյութեր