211652_close_icon

Հաիթիում հոսանքահարությունից մարդիկ են մահացել

views-count942 դիտում article-date 19:10 18-02-2015
Հաիթիում ավանդական կարնավալի ժամանակ հոսանքահարությունից 18 մարդ է մահացել: Ողբերգությունը տեղի է ունեցել մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից ոչ հեռու գտնվող տարածքում, որտեղ հազարավոր բնակիչներ են հավաքվել՝ շոուն տեսնելու համար: Շքերթի ժամանակ հանդիսատեսի վրա բարձրավոլտ էլեկտրալար է ընկել: Հոսանքահարության հետեւանքով 18 մարդ տեղում մահացել է: Մարդիկ խուճապի մեջ են ընկել եւ հրմշտոց է սկսվել, ինչի հետեւանքով 60 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:

Նմանատիպ նյութեր