211652_close_icon

Չելյաբինսկի երկնքում միանգամից «3 արև է ծագել»

views-count3117 դիտում article-date 13:50 17-02-2015
Այս առավոտ Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի երկնքում «3 արև է ծագել»: Բնակչությունը ականատես է եղել մի օպտիկական երևույթի, որն ավելի հաճախ հանդիպում է ձմռան ցուրտ եղանակին: Շրջանի օդերևութաբանական կայանի աշխատակիցներից մեկը բացատրել է, որ Ուրալում մինչև -25C’ աստիճան ցուրտ է գրանցվել, օդում հայտնվել են սառցե վեցանկյուն բյուրեղներ, իսկ նրանց շուրջն առաջացել են արևի նման ճառագայթներ: Արդյունքում լուսափայլ է ստացվել: Լուսափայլի տեսքը շատ տարբեր կարող է լինել: Կանխատեսել նման երևույթը դժվար է, ձմռան ընթացքում այն կարող է մի քանի անգամ կրկնվել: Օդերևութաբանը վստահեցրել է, որ այն չի կարող եղանակի վատթարացման ազդանշան լինել, քանի որ այդ շրջանում միևնույնն է զրոյից ցածր ջերմաստիճանը ևս մի քանի օր կպահպանվի:

Նմանատիպ նյութեր