Հունգարիայում բողոքի մեծ ցույց է տեղի ունեցել Պուտինի՝ այդ երկիր ժամանելուն ընդառաջ
Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հունգարիա ժամանելուն պես բազմաթիվ քաղաքացիներ են դուրս եկել փողոցներ՝ բողոքելով նրա այցի դեմ:
Ցույցը կազմակերպել էր Human-Platform շարժումը, որին մասնակցել է 2000 մարդ: Ակցիան ընթացել է «Ոչ՝ Պուտինին, այո՝ Եվրոպային» կարգախոսով: Ցուցարարներից ոմանք բարձրացրել են Ուկրաինայի դրոշը:
Պուտինն այցի շրջանակներում հանդիպելու է այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանին, ում հետ կքննարկի էներգետիկայի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:
«Պուտինը ցանկանում է ցուց տալ արևմտյան մյուս պետություններին, որ ունի ՆԱՏՕ-ի և Եվրամիության կազմում գտնվող դաշնակից»,-մեջբերում է France Presse գործակալությունը Ֆինլանդական միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Անդրաշ Ռացի խոսքը: