Միգրանտները կտրում են երակները՝ Ռուսաստանում մնալու համար
Մոսկվայում միգրացիոն ծառայության օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր պահման կենտրոններից մեկում, 8 միգրանտ, որ սպասում էին իրենց՝ Ռուսաստանից վտարելուն, կտրել են ձեռքերի երակները:
Դաշնային միգրացիոն ծառայության կառավարման կենտրոնից հայտնել են, որ նրանց համար բժիշկներ են կանչվել և հաստատվել է միգրանտների կողմից իրենց վնասելու փորձի փաստը: Այնուամեննայնիվ նրանց չեն տեղափոխել հիվանդանոց:
Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ միգրանտների նման արարքը բացատրվում է նրանով, որ նրանք այդպիսով փորձել են բողոքել իրենց գտնվելու վայրում տիրող կալանքի անբարենպաստ պայմանների դեմ:
Սակայն այդ միգրացիոն կենտրոնից վստահեցրել են, որ վտարման ենթակա անձինք պահվել են միջազգային նորմերին համապատասխան պայմաններում, ինչն ապացուցում են կենտրոնում պարբերաբար ստուգումներ անցկացնող քաղաքացիական հասարակության և իրավապաշտպան կազմակերպությունները: