211652_close_icon

Հանցանքի վայրում բռնվածները՝ իրեղեն ապացույցներով

views-count1558 դիտում article-date 10:42 17-02-2015
Փետրվարի 14-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Ծիծեռնակաբերդի խճուղում գործող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1998 թ. ծնված Վլադիմիր Գ.-ին և 1999 թ. ծնված Գոռ Ղ.-ին: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.10-ին, Գոռ Ղ.-ն նշված կենտրոնի մի հագուստի սրահից փորձել է գողանալ տղամարդու ջինսե տաբատ` 18.900 դրամ արժողության, սակայն բռնվել է խանութի աշխատակիցների կողմից: Բաժնում Գոռ Ղ.-ն ներկայացրել է տղամարդու ջինսե վերնաշապիկ և հայտնել, որ այն գողացել է հիշյալ կենտրոնի հագուստի խանութներից մեկից, իսկ Վլադիմիր Գ.-ն ներկայացրել է կարճաթև 2 շապիկ, որոնք գողացել է նույն առևտրի կենտրոնից: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր