Վիկտորյա Նուլանդը Բաքվում է
Նախօրեին մեկնարկել է ԱՄՆ-ի պետքարտուղարի` եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդի տարածաշրջանային այցն Ադրբեջան, Վրաստան և Հայաստան:
Երեկ երեկոյան նա ժամանել է Բաքու, իսկ օդանավակայանում Նուլանդին դիմավորել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռոբերթ Սեքութան, հաղորդում է Report.az-ը:
Նուլանդը Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկելու է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը, սահմանին առկա լարվածությունը: Բացի այդ, կքննարկվեն անվտանգությանը, ժողովրդավարությանը, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր: Հանդիպումներ կլինեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Այսօր Վ. Նուլանդը կմեկնի Վրաստան, իսկ վաղը՝ փետրվարի 18-ին՝ կայցելի Հայաստան: