Նոր մանրամասներ՝ Մոսկվայում կնոջն ու երեխային սպանած հայ գործարարի մասին
                        Մոսկվայում քրեական գործ է հարուցվել՝ 2 մարդու սպանության գործով: Ողբերգությունը տեղի էր ունեցել փետրվարի 14-ին՝ Շաբալովկա փողոցի տներից մեկում, որտեղ հայտնաբերվել են  1973 թվականին ծնված կնոջ եւ 2005 թվականին ծնված երեխայի մարմինները՝ կտրող-ծակող գործիքներով հասցված վնասվածքներով: 
Ոստիկանները բռնել էին Վիկտորիայի եւ երեխայի՝ Նինայի սպանության մեջ կասկածվող 50-ամյա բիզնեսմենին՝ Խորեն Ղազարյանին: 
Հայտնի է դարձել, որ կասկածյալը խաղամոլ է: Հարցաքննության ժամանակ նա նշել է, որ ամեն շաբաթ խաղացել է հայտնի մարդկանց հետ, որոնց անունները չի հրապարակել: Որոշ տվյալներով՝ կնոջ հետ վիճաբանությունը տեղի է ունեցել խաղամոլության պատճառով: 
Ղազարյանը Երեւանի եւ Մոսկվայի պետական համալսարանների  շրջանավարտ է, տիրապետում է մի քանի լեզուների: Իսկ նրա կինը բալետի պարուհի էր եւ պատրաստվում էր խաղալ մյուզիքլում: Ղազարյանը խաղամոլությամբ է տարվել նաեւ Լաս Վեգասում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

