Մանկավարժականի ուսանողը՝ միջազգային մրցույթի հաղթող
Ամփոփվել են «Ես ուսանող եմ» խորագրով լուսանկարների երկրորդ միջազգային մրցույթի արդյունքները:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հովհաննես Այվազովսկու անվան բարեգործության և մեկենասության աջակցման միաբանության նախաձեռնությամբ անցկացվող մրցույթին մասնակցել է նաև Կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական լուսանկարչության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Հայկ Մանուկյանը և «Լավագույն ռեպորտաժ» անվանակարգում զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:
Հաղթող լուսանկարն արված է Հատիսի գագաթից՝ կուրսընկերների մասնակցությամբ:
Բազմաթիվ մրցույթների մասնակցած, մրցանակային տեղեր զբաղեցրած երիտասարդ լուսանկարիչը ստեղծագործում է ամենատարբեր թեմաներով, սակայն խոստովանում է՝ առավել հոգեհարազատ է բնությունն ու տարիների հեռվից մտաբերում առաջին լուսանկարը, որում ևս բնությունն է: