3863 դիտում
16:11 16-02-2015
Չի բացառվում, որ ԲՀԿ-ականները հացադուլ և նստացույց սկսեն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, չի բացառվում, որ պիկետներ անցկացնեն: Ավելին, դիմեն նստացույցերի, հացադուլների: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ԲՀԿ նիստից հետո ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
«Եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք նման խնդիր չունենք եւ հնարավոր է՝ քաղաքական այդ գործիքից էլ օգտվենք»,-նշեց նա:
Հարցին, թե այսօրվա նիստի օրակարգում էլ ինչ հարցեր են քննարկվել, պատասխանեց, որ ընթացքում կտեղեկացնեն: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ, բացի ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանից, ոչ ոք կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել:
«Բայց տեղեկացնեմ, որ ամեն ժամ, ամեն րոպե շարժման գրասենյակներ քաղաքացիներ են մոտենում, իրենց զորակցությունը հայտնում եւ կուսակցությանը անդամակցելու ցանկություն հայտնում՝ սատար կանգնելու Գագիկ Ծառուկյանին»,- ավելացրեց Վահե Էնֆիաջյանը:
Նշենք նաեւ, որ նիստը վարել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, քանի որ Գագիկ Ծառուկյանը զբաղված է եղել:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո, որն ուղղված էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հաջորդեց վերջինիս ելույթը, որից հետո երկու կուսակցությունների միջեւ հարաբերությունները սրվեցին: Այնուհետ կարծիքներ հնչեցին, որ ԲՀԿ-ական գործարար պատգամավորներից ոմանք կլքեն կուսակցությունը: Կուսակցության շարքերն արդեն լքել է Արագած Ախոյանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
760 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
988 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
763 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու