Իրանի արտգործնախարարը Բաքու է ժամանել
                        Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Բաքու, հաղորդում է AzerTaj-ը:
Զարիֆը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի և արտգործնախարար Է. Մամեդյարովի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Իրանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունները և ԼՂ հակամարտության հարցը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

