1464 դիտում
18:19 15-02-2015
Դեսպան Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ Մշտական խորհրդում
Փետրվարի 12-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարության:
Դեսպան Կիրակոսյանը դատապարտեց Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունները և բնակավայրերի ու քաղաքացիական անձանց գնդակոծությունները շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Նշվեց, որ հայկական կողմը կանոնավոր կերպով բարձրացրել է հրադադարի խախտումների խնդիրը Մշտական Խորհրդի հանդիպումներին, ինչպես նաև Հայաստանի պատրաստակամությունը հայտնել` իրականացնելու հրադադարի ամրապնդման միջոցառումներ, ներառյալ դիպուկահարների դուրսբերումը և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը:
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ միջազգային հանրության և Հայաստանի բոլոր առաջարկությունները մերժվել են Ադրբեջանի կողմից: Արման Կիրակոսյանը նշեց, որ անորոշության շրջանն ավարտվել է, և միջազգային հանրությունը հստակ մատնանշել է լարվածության աղբյուրը: Ողջունվեց Մինսկի խմբի համանախագահ երկրների հունվարի 27-ի հայտարարությունը, որում նրանք Ադրբեջանին կոչ են արել հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորություններին:
Դեսպան Կիրակոսյանը նշեց, որ Ադրբեջանի փորձերը` ուժի միջոցով պարտադրել հայկական կողմին իր բանակցային մոտեցումները, լոկ պատրանք են:
Նմանատիպ նյութեր
1412 դիտում
20:46 28-03-2014
Դեսպան Կիրակոսյանը ԵԱՀԿ մշտական խորհրդում խոսել է Քեսաբի իրավիճակից
1010 դիտում
16:27 14-11-2014
Դեսպան Արման Կիրակոսյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդում խոսել է Ադրբեջանի հերթական սադրանքի մասին
2330 դիտում
18:54 10-11-2018
Դեսպան Արման Կիրակոսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Այս բաժնից
796 դիտում
18:37 24-12-2024
Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել