211652_close_icon
views-count1412 դիտում article-date 20:46 28-03-2014

Դեսպան Կիրակոսյանը ԵԱՀԿ մշտական խորհրդում խոսել է Քեսաբի իրավիճակից

Մարտի 27-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Խորը մտահոգություն հայտնելով Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրադրության կտրուկ սրման կապակցությամբ՝ ՀՀ դեսպանը նշել է, որ Թուրքիայի տարածքից ահաբեկչական խմբավորումների կողմից հայաբնակ Քեսաբի վրա տեղի է ունեցել հարձակում, որի արդյունքում տարհանվել է քաղաքի բնակչությունը: Դեսպան Կիրակոսյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ծայրահեղական խմբերի կողմից բնակիչների սեփականությանը հասցվել է զգալի կորուստներ, վնասվել են հայկական եկեղեցիները:

Նմանատիպ նյութեր