Չիլիում ուղղաթիռ է կործանվել
Չիլիական Անդերում ուղղաթիռ է վթարվել, ինչի հետեւանքով անձնակազմի 3 անդամները մահացել են, այդ թվում՝ Ճապոնիայում Չիլիի նախկին դեսպանը:
Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Սանտյագոյից 570 կմ հարավ: Մեկ ուղեւորի հաջողվել է փրկվել: Մինչ բախումը նա նետվել է ուղղաթիռից: Նրան վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Ողբերգության հանգամանքները քննվում են: